ՊԵԿ պարզաբանումը «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ

ՊԵԿ պարզաբանումը «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ
ՊԵԿ պարզաբանումը «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից:

2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը: «Ժամանակ» օրաթերթը որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին՝ փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն:

Ինչ վերաբերում է գրառմանը, որ «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում՝ դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք: Միաժամանակ, առաջարկում ենք լրատվամիջոցին նման փաստերի առկայության պարագայում անմիջապես հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին