Արմեն Գրիգորյանը կմեկնի Մինսկ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ հունիսի 7-8-ը ներառյալ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին:

Վարչապետի որոշմամբ՝ պատվիրակության կազմում կմեկնեն նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Գոռ Երանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանը: