Երևանում էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետի որոշմամբ՝ ստեղծված հանձնաժողովի կողմից, բնակչության ազդարարման միջոցների ուսումնասիրության նպատակով, ս.թ. փետրվարի 15-ին փորձարկվելու են Երևան քաղաքում գտնվող էլեկտրաշչակները:

Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեներն են՝ – Արգիշտի 1, – Պարոնյան փողոց 40, – Տերյան փողոց 72, – Տերյան փողոց 44: