«Այս անձը կարգալույծ արված մեկն է և այլևս հոգևորական չէ»․ Armchurch.info-ն Տեր Սահակ քահանա Գալստյանի տեսանյութի վերաբերյալ

Armchurch.info-ն գրում է․

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Համացանցում երեկ տարածվել է ոմն Տեր Սահակ քահանա Գալստյանի մի տեսանյութ։

Հիշեցնենք, որ այս անձը կարգալույծ արված մեկն է և այլևս հոգևորական չէ, սակայն շարունակում է հանդես գալ իբրև այդպիսին՝ հարելով նաև հակաեկեղեցական տարբեր շարժումներին։

Ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նրա վարկաբեկիչ ելույթների առիթներով մի շարք անգամներ հնչեցրել է, նա կարգալույծ է արվել 2004 թ․ հուլիսի 15-ին՝ կանոնազանց ընթացքի պատճառով։ Այս տեղեկատվությունը հաստատեցին նաև մի շարք եկեղեցականներ»։

Ի դեպ, այս տեսանյութը Ֆեյսբուք սոցիալական էջում ունեցել է 34․000 դիտում, 732 մարդ այն տարածել է։