Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ

Ստե­փա­նա­կեր­տում և Արցախի  վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնա­կե­լի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նա­խագ­ծեր է պատվիրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության նախարարությունից:

«Նախարարությունն արդեն էս­քի­զա­յին նա­խա­գիծ ունի Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա գյու­ղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստ­ղա­շեն հա­մայն­քում 150 տան կա­ռուց­ման նա­խա­գծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տե­ղագ­րա­կան հա­նույ­թի իրա­կա­նաց­ման աշ­խա­տանք­նե­ր:

Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246 բնա­կա­րանով, իսկ Մար­տու­նիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակ­նա­բերդ գյու­ղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: