Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորների ռեկորդը սահմանել է ԲՀԿ- ն

ՀՀ ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով դիտարկման տվյալները:

«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Պետք է ասեմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել»,- նշեց Վասիլյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։