Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ էությունը, անձամբ կանգ առավ. Սերժ Սարգսյան. տեսանյութ

Այսօր «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին հնչող հարցերին.

«Երբեմն ես լսում եմ կարծիքներ, թե Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպես եք նրա հետ դաշինք կազմում: Շատ պարզ: Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նույնն անել մյուսներին: Ավաղ, նրան չլսեցին»:

Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ այս իշխանություններից ամենաշատն ինքը, իր ընտանիքը և մերձավորներն են տուժել:

«Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը՝ ուղիղ

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրման արարողություն ⬇️

Posted by ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA on Saturday, May 15, 2021