«Խնդիրը լուծված է». «Պոբեդա» ընկերությունը կշարունակի աշխատել. Տաթեւիկ Ռեւազյան. «Գալա»

«Խնդիրը լուծված է». «Պոբեդա» ընկերությունը կշարունակի աշխատել. Տաթեւիկ Ռեւազյան. «Գալա»
«Խնդիրը լուծված է». «Պոբեդա» ընկերությունը կշարունակի աշխատել. Տաթեւիկ Ռեւազյան. «Գալա»

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ ոուսական «Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է ձմեռային սեզոնից դադարեցնել դեպի Գյումրի իրականացվող չվերթները, նշեց, որ իրենք կապ են հաստատել «Պոբեդայի» Հայաստանի ներկայացուցչի հետ, ով իրենց փոխանցել է, որ խնդիրը լուծված է:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ ասել է՝ խնդիրը լուծված է, այսինքն «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի՞ չվերթները Գյումրիում, Ռեւազյանն ասաց, որ այո: Մնացած մանրամասները, նրա փոխանցմամբ, իրենք կքննարկեն «Պոբեդա» ընկերության Հայաստանի ներկայացուցչի հետ:

ՏԱՍՍ-ում «Պոբեդա» ընկերության աղբյուրը նաեւ հայտնել էր, որ կան խնդիրներ Գյումրիի օդանավակայանում վառելանյութի թերլիցքավորման հետ կապված: Ավելին՝ սկզբնաղբյուրում։