«Ո՞ւր կորան դաժամ ծեծի մյուս մասնակիցները». Ստեփան Սաֆարյանի տրամաբանական հարցերը

Հիմնվելով «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվածներից Արտակ Բայադյանի պատմածի վրա «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը տրամաբանորեն ճշմարիտ հարցեր է բարձրացնում, որոնք պատասխանների կարիք ունեն:
Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցերը՝ ստորեւ:
««Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկվածներիվ Արտակ Բայադյանի պատմածից հետեւում է.

1. մենեջերը/անվտանգությունը գիտակցված, հաճախորդների վստահությունը խորամանկությամբ շահելով (հանդիմանել է մինչ այդ արդեն Վահե Ավետյանին հարվածած մատուցողին, թե «ես ըստեղ եմ, էս ո՞նց էս քեզի պահում», «միջադեպի պարզաբանման» զրույցներով 5 հոգուն ուղեկցել է դեպի ավտոկայանատեղի, որտեղ ապասելիս են եղել խմբված 10-15 մարդասպան:

2. Առանց երկար բարակ զրույցի բանդան հայհոյել ու խմբերով դաժան ծեծի է ենթարկել նրանցից 3-ին: Արտակ Բայադյանը նկարագրում է, որ Վահեն անշարժ պառկած է եղել իրենից 10-15 մետր այն կողմ, իսկ նրանից էլ 10 մետր այն կողմ` Արկադին: Այսինքն, նրա պատմածով ծեծի վերջնամասում բանդան մասերի բաժանված «օպերացիան իրականացրել է» մոտավորապես 30 մետր տրամագծով տարածքի վրա:

3. բանդիտների վերջին խոսքը` «լավ մեռավ, էլ մի խփեք» ու նաեւ այն, որ 10-15 հոգով 5 հոգու խփելիս խտրականություն չեն դրել եւ հարվածել են ոտքով, ձեռքով, վկայում է այն մասին, որ «պատժիչ գործողությունը» պետք է շարունակվեր այնքան, մինչեւ մեռնեին:

4. Արտակը պատմում է, որ իրենից յուրաքանչյուրին շրջափակել է մոտավորապես 4-5 հոգի (եթե բազմապատկենք 3-ով կազմում է հենց 10-ից 15 մարդ) ու իրականացրել պատժիչ գործողությունը` առանց ռազբորկայի: Այսինքն դրսում կանգնածները ցանկություն էլ չեն ունեցել պարզեն, թե ինչ է կատարվել ռոստորանի ներսում, եւ հետեւաբար նրանց ասված է եղել` պատժեք:

Դե հիմա այսքանից հետո հավատա, թե արդյո՞ք այս պահի դրությամբ ոստիկանության կողմից ձերբակալված 5 թե 6 հոգին էին այնտեղ: Ո՞ւր կորան մնացածները: Ինչո՞ւ նրանք ձերբակալված չեն: Մ՞իթե պարզ չէ, որ 30 մետր տրամագծով տարածքի վրա խմբերի բաժանված բանդիտների թիվը չի կարող 5-6-7 լինել, որ նրանք միաժամանկ չէին կարող դաժան ծեծի ենթարկել թե Արտակին, թե Վահեին, թե Արկադիին, թե մյուս երկուսին:

Հարցեր են, պարոնայք….»

© Medialab.am