Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության ռեսուրսների 10  տոկոսից էլ պակաս է: Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով թարմացվում են տվյալները:

«Մի քանի օրվա բազան կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են:Վարչապետը նշեց, որ այս օրերին կառավարությանը նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվում:

«Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։