Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 5-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ և Արարատի մարզի Մասիս քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ հաղորդագրությունը։