«Ես ուզում եմ ուղիղ դատապարտել, որ մենք տրվում ենք սադրանքների, մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին: Մեզ ամեն օր ու անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, այս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդներում ծեծողներ:
Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո, այսօր Հայասանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ factor.am-ի