ՄԱԿ-ի ՄԻԳՀ գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՄԻԳՀԳ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի  «Թվիթեր»-ի էջում:

«Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը  լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդկանց իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։