Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի մեծ հայրենական պատերազմի 81-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի ժողովուրդներին։
Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը նշել է, որ մայիսի 9-ին հարգանքի տուրք են մատուցում այն հայրերին և պապերին, որոնք միասին կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ։
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձներում նաև երախտագիտության խոսքեր է հղել պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին՝ մաղթելով առողջություն, տոկունություն և երկարակեցություն։
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված ուղերձներում Պուտինը կոչ է արել պահպանել պատերազմի տարիների հիշողությունը և հաջորդ սերունդներին փոխանցել ժողովուրդների միջև բարեկամության ու փոխօգնության ավանդույթները։



















