Նոյեմբերի 16-ին, ժամը 13։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին անգիտակից է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը և ներսում հայտնաբերել Հայրապետ Գ․-ի (ծնված 1964 թ․) դին։
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։