Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից

Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից
Օսկանյանը Փաշինյանին խոստանում է իր սենյակում խոսել «Մարտի 1»-ից, Մեղրին Լաչինով փոխելուց ու ժամանակին իր սխալներից

Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը բացատրություններ տալիս նշեց. «Ես վիրավորված եմ ինձ զգում: Կարող է ինչ-որ հարցերում մարդ սխալվի: Ես հունիսի 1-ին ստանում եմ ԱԱԾ աշխատակիցներից մեկից հայց, «Սիվիլիթասի» աշխատակիցներից մեկը ծրարը բերում-տալիս է, ասում է՝ պարոն Օսկանյան, ձեզ փողերի լվացման գործով կանչում են ցուցմունք տալու»: Դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ պարոն Օսկանյանը նշեց. «Ես ինձ խաբված եմ զգում մեր հանդիպումից հետո: Դուք ինձ պետք է զանգեք, պարտավոր եք զանգել»

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Երբ հեռուստատեսությամբ լսեցի, թե ինչպիսի հեշտությամբ եք ասում, որ Հանթսմանը ձեզ 2 մլն դոլար է նվիրել, ես ուղղակի ապշեցի: 10 տարի արտգործնախարար լինելով՝ տիրապետել եք այնպիսի պետական գաղտնիքների, որոնք ստրատեգիական նշանակություն ունեն Հայաստանի համար: Ձեր արտգործնախարար լինելու ժամանակ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային սեղանից: Ձեր՝ արտգործնախարար եղած ժամանակ եղել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու փաստաթուղթը: Լաչինն ու Քելբաջարը անվանում էիք օկուպացված տարածքներ, այդքանից հետո ինչ-որ մի հատ երկրից պարոն Հանթսմանը 2 մլն դոլար է նվիրում: Սա ի՞նչ է նշանակում: Կոռուպցիան հենց սա չէ՞ արդյոք, որի մասին խոսում ենք: Ձեզ հիշեցնեմ, որ Ձեր իշխանությունը մեզ մեղադրում էր, որ մենք արտասահմանից գումարներ ենք ստանում, որպեսզի երկիրը խարխլենք: Ձեր իշխանությունը դրանից հետո ոչ ներողություն խնդրեց հանրությունից, ոչ էլ անդրադարձավ դրան: Կարո՞ղ է մենք էինք Հանթսմանից 2 մլն դոլար ստացել: Իրավաչա՞փ է եղել ձեր գործողությունները մարտի 1-ին, 2008-ին, դատապարտո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանին, մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, ձեր գործողությունները՝ մարտի 1-ին: Պատրա՞ստ եք, արդյոք այդ նվիրատվության գումարները հատկացնել մարտի 1-ին զոհերի հարազատներին»: Կարդալ ավելին