Հրազդանից կենդանաբանական այգի տեղափոխված գորշ արջը վարքագծային շեղումներ ունի

Հրազդանից կենդանաբանական այգի  տեղափոխված գորշ արջը վարքագծային շեղումներ ունի
Հրազդանից կենդանաբանական այգի տեղափոխված գորշ արջը վարքագծային շեղումներ ունի

Հրազդանից կենդանաբանական այգի տեղափոխված գորշ արջը վարքագծային շեղումներ ունի։ Այդ մասին տեղեկացնում է ԵԿԱ հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ: Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին:

Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է: 

Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք ինֆորմացիա կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո»: