434 դեպք մեկ շաբաթում, որից 150-ը՝ արտակարգ․ ԱԻՆ ամփոփումը

Դեկտեմբերի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 150-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 73 հրդեհի, 1 պայթյունի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 166 կենցաղային կանչ. տուժել է 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 57 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 468 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 335 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: