ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտկենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը 

Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնումընտրվել է կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղասու Աղայանը․տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ 

«Սարգիս Աղայանը ծնվել է 1986թ-ին, Գյումրի քաղաքում: 2003-2007թթ-ին սովորել է Երևանիպետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում՝ստանալով բակալավրի որակավորում, 2007-2009թթ-ին շարունակել է կրթությունը նույնբաժնում՝ ստանալով մագիստրոսի որակավորում: 2009-2012թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱԿենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ասպիրանտ, 2012թ-ինստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2007-2008թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես ավագլաբորանտ, 2008-2009թթ-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանում՝ որպեսավագ լաբորանտ, 2010-2012թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանությանամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, 2012-2017թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ևհիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում՝ որպեսգիտաշխատող, 2012-2022թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանությանամբիոնում՝ որպես գիտաշխատող, 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ևհիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում եղել էՄոլեկուլային մակաբուծաբանության հետազոտական խմբի ղեկավարը, 2022-իցինստիտուտի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավարն է: Միաժամանակ, 2022թ-ի հունվարից համատեղությամբ աշխատում է Երևանի պետականհամալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես առաջատար գիտաշխատող։ 

2004-2006թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի «Ինտելեկտուալ ակումբ»-իհիմնադիր և նախագահ, 2016-2017թթ-ին՝ «Երիտասարդ գիտնականների աջակցությանծրագրի» ղեկավար մարմնի անդամ, 2013-2017թթ-ին՝ «Էկոտուր» ՍՊԸ-ի համահիմնադիր ևտնօրեն, 2009-2017թթ-ին՝ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի փոխնախագահ, 2017-ից նույն ՀԿ-ի նախագահն է, 2019թ-ից՝ «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ-ի համահիմնադիր, 2020-2022թթ-ին՝ «ԷյԱյՓի Թեք» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2022թ-ից՝ ընկերությանֆինանսական համակարգող: 2022թ-ից հանդիսանում է «ԷյԱր Թրիփ» ՓԲԸ-ի հիմնադիր ևտնօրեն։ 

2016թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ճանաչվել էտարվա լավագույն երիտասարդ բնապահպան, 2017թ-ին արժանացել է ՀՀ նախագահիկողմից շնորհակալագրի՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» զարգացման համար, 2020թ-ին ստացել է ՀՀ նախագահի մրցանակ (ներկայում՝ Պողոսյանմրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում: Սարգիս Աղայանը մասնակցել էհանրապետական և միջազգային բազմաթիվ գիտահետազոտական և հանրային ծրագրերիիրականացմանը: Նա տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պորտուգալերենլեզուներին: 

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնիզարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակելռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետաշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:

 «Մեր երկարաժամկետ՝ 10-15 տարվա նպատակները հետևյալն են. կենտրոնն իրցուցանիշներով դառնա Հայաստանի արդյունավետ 5 գիտական կենտրոններից մեկը, բազային ֆինանսավորումը կազմի կենտրոնի ընդհանուր ֆինանսական շրջանառության20%-ը, ծավալվի առնվազն երկու ինքնաբավ գիտական ձեռնարկատիրականգործունեություն, իրականացվի կրթական գործունեություն: Վստահեցնում եմ, որ այս ամենինհասնելու համար կաշխատեմ իրականացնել բոլոր քայլերը պատվով ևպատասխանատվությամբ», – ասաց Սարգիս Աղայանը»,- ասված է հաղորդագրությունում։