«Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման նախագիծ կամ գաղափար առկա չէ». ՊԵԿ

«Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման նախագիծ կամ գաղափար առկա չէ». ՊԵԿ
«Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման նախագիծ կամ գաղափար առկա չէ». ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:

ՊԵԿ պարզաբանումը՝ ստորեւ.

«Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»: