Սասուն Միքայելյանը ևս արդարացվեց «Մարտի 1»-ի գործով

Հայաստանի Վճռաբեկ դատարանը այսօր որոշեց արդարացնել «Մարտի 1»-ի գործով դատապարտված ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ բեկանելով Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը:

Վճռաբեկ դատարանը ճանաչեց և հռչակեց Սասուն Միքայելյանի անմեղությունը առաջադրված մեղադրանքում:

Միքայելյանի վերաբերյալ գործը վերանայելու բողոք էր ներկայացվել Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճիռը:

Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք պահելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույն գործով արդարացվել ր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: