Արցախը ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են: Դժվարանացանելի հատվածներում ճանապարհաշինական մի քանի կազմակերպություններ իրականացրել են աղցանման աշխատանքներ:

Այժմ ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: