Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվա

Պաշտոնական այցով Լիտվա է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Այսօր տեղի կունենա նաեւ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: