«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը». Արթուր Սաքունց

«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը». Արթուր Սաքունց
«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը». Արթուր Սաքունց

ՀՔԱՎ ղեկավար, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է Գյումրիում ծեծի հետեւանքով մահացած կնոջ աղմկահարույց դեպքին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում դաժան ծեծի էր ենթարկվել 57-ամյա մի կին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:Սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող:

«Միշտ եմ ասել, ռուսական բազան չի կարող լինել անվտանգության երաշխավորը…,-գրառում է կատարել Արթուր Սաքունցը։- ՀՀ իշխանությունների կողմից բացարձակապես չկա որևէ հսկողության մեխանիզմ ռուսական բազայում իրավիճակի նկատմամբ։ Դե հիմա թող ՌԴ դեսպանությունը ծպտուն հանի»։

Տեղեկացնենք, որ ծեծված կինը Գյումրու Աճեմյան 26 հասցեի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանն է:

Ըստ Factor.am-ի, նա որպես աշխատակից գրանցված է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում և իրականացնում է փողոցի մաքրման աշխատանքներ:

«Տեղեկացանք նաև, որ այս գործին կցվել են ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը հսկող տեսախցիկներից որոշ կադրեր: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է կինը հանգիստ քայլում, երբ նրան է մոտենում երիտասարդը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ այդ կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդը հուժկու հարվածներ հասցնում հատկապես կնոջ դեմքին»,-նշել է աղբյուրը: