Զինծառայողներին դուրս հանելու մասին տեսանյութը իրական է, դուրսբերումն իրականացվել է Մուրադովի անմիջական միջնորդությամբ․ ՀՀ ՊՆ

Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ:

Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։