Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» գիտատեխնոլոգիական փառատոնը. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Այս տարի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում կանցկացվի «Սթարմուս» (STARMUS) գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստագետներ ու երաժիշտներ։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալ հարուստ գիտական ու տեխնոլոգիական նորարարություննրի պատմությամբ, հնարավորություններով ու ապագայի տեսլականով։

Նշենք, որ STARMUS փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար Queen ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։