Այսօր Վճռաբեկ դատարանը որոշեց արդարացնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2008-ի իրադարձությունների վերաբերյալ «Մարտի 1-ի» գործով՝ բեկանելով Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը:
Վճռաբեկ դատարանը՝ դատավոր Համլետ Ասատրյանի նախագահությամբ ճանաչեց և հռչակեց Փաշինյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում։ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Բողոքը ներկայացնելիս հաշվի է առնվել «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
Հիշեցնենք՝ 2008 թվականի արյունալի իրադարձություններից հետո Փաշինյանը 2010-ին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։