Նոր ծրագիր. ինչպես դառնալ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» (տեսանյութ)

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» դառնալու հնարավորություն ունեն 22-35 տարեկան սփյուռքահայերը, տեղեկացնում է կառավարությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի նոր ծրագրի նպատակն է ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց։ Ծրագրի մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում, հետո իրենց համայնքում կստանձնեն այսպես կոչված «դեսպանի» պարտականությունները։

Հիմա ընդունելության փուլն է, դիմելու համար՝ https://bit.ly/3xkrXag