Արցախի Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում պատերազմի հետևանքով վնասվել է 93 առանձնատուն։

Շոշ գյուղում շարունակվում են վերակառուցման, վերանորոգման, ապամոնտաժման աշխատանքները: Ներկա պահին մի խումբ շինարարական բրիգադներ իրականացնում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ թվով 15 առանձնատներում, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել մինչև փետրվարի վերջը։ Գյուղում արդեն գործում են դպրոցն ու մանկապարտեզը», հայտնում են գերատեսչությունից։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից: