Թբիլիսիում 2 տարեկան վարակակիրը լիովին ապաքինվել է

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը ապրիլի 11-ի դրությամբ հասել է 56-ի, երկու պացիենտ է դուրս գրվել:

Դուրս գրվածներից մեկը երկու տարեկան է: Փոքրիկը Բոճորաշվիլիի կլինիկա հոսպիտալացվել էր մարտի 26-ին: Նրա ծնողների մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել: Կլինիկայում ևս 6 երեխա է շարունակում կորոնավարակի դեմ բուժում ստանալ:

Այս մասին գրում է Aliq.ge-ն: