Բարձր տեխնոլոգիական և արդյունավերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորել է քաղաքացիներին մասնակցել ծրագրավորման դասընթացներին, ստանալ աշխատելու և ստեղծագործելու նո՛ր հնարավորություններ։
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այդ մասին տեղեկատվական տեսահոլովակ ու գրել․
«- Մասնագիտական ամենապահանջված ուղղությունները դուրս են բերվել հարցումների և վերլուծությունների միջոցով,
– Լավագույն կրթական ընկերությունները և կրթական ծրագրերը մրցույթների միջոցով բացահայտվել են,
– Համաֆինանսավորում է ԲՏԱ նախարարության կողմից ուսանողների կրթությունը մինչև 90%-ի չափով՝ կախված առաջադիմությունից՝ առաջնայնություն տալով մարզերից դիմող ուսանողներին:
Եթե ցանկանում եք գրանցվել, այցելեք հատուկ ձևավորված կայք՝ edu.hti.am»։