Ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ

«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- այս մասին ասվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։