ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է նախօրեին Նոր Արեշում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։
«Ցավակցում եմ երեկ Երևանում տեղի ունեցած պայթյունի և շինության փլուզման պատճառով գրանցված ողբերգական կորստի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։