Երևանում ևս վեց մանկապարտեզ կհիմնանորոգվի

Երևանում թվով վեց մանկապարտեզում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ՝ E5P-ի (որում Շվեդիան ամենախոշոր դոնորն է), ԵՆԲ-ի, Green Climate Fund-ի և Երևանի քաղաքապետարանի համատեղ ծրագրի շրջանակներում։

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունից։ Այս նախագիծը կնպաստի առաջնային արտադրության էներգիայի խնայողությանը և արտանետումների կրճատմանը` ապահովելով շատ ավելի անվտանգ և հոգատար միջավայր մանկապարտեզներում:

Արդյոք գիտեի՞ք․

E5P (Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության E5P հիմնադրամի անդամ) բազմակողմ ձևաչափով դրամաշնորհային հիմնադրամ է, որը կառավարվում է EBRD-ի կողմից և ստեղծվել է ԵՄ-ում Շվեդիայի նախագահության նախաձեռնությամբ 2009թ-ին։

Շվեդիան E5P- ի երկկողմ ամենամեծ դոնորն է։

Շվեդիան 2021 թվականին նախատեսում է հայկական կողմին լրացուցիչ 500,000 եվրո տրամադրել E5P-ի շրջանակներում: