ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի ներկա իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի ներկա իրավիճակը: