Կառավարությունը մերժեց Ամենայն հայոց Կաթողիկոսին թիկնազոր տրամադրելու նախագիծը. կոռեկտ չէ. «Հայկական Ժամանակ»

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշման նախագծին:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, նախագծի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն , ով առաջարկում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը:

Այդ կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարծում է, թե ընդհանուր առմամբ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարությունը ի վիճակի է ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել:

«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է եւ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է»,- ասել է նա՝ հավելելով, թե չի կարծում, որ կոռեկտ է Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյան եւ դնել պետական կառավարման համակարգի աստիճականության մեջ: