Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Մոսկվա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով հուլիսի 5-6-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կլինի Ռուսաստանի Դաշնությունում:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, սակայն, այցի մանրամասների մասին որեւէ բան չի ասվում: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին կրկին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով` Մոսկվա էր մեկնել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
© Medialab.am