Ընդդիմության Արժանապատվության երթն ավարտվեց, վաղը ջահերով երթ են կազմակերպելու դեպի «Եռաբլուր»

Այսօր Արժանապատվության երթի մասնակիցների հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում ու շատանում են։

«Իրականում այս պայքարը դժվարին է, պահանջվում է մեր ամեն մի հայրենակցի մասնակցությունը. ամեն օր մեր հայրենակիցները ոտքի են ելնում, որովհետեւ ավելի են համոզվում, որ այն, ինչ անում է վրչպետի աթոտռին նստածը, դավաճանություն է, երկիրը թշնամուն տալ է: Առանց Նիկոլ Հայաստանի հասնելու համար հայտարարվել  երեքշաբթի ժամը 12-ից ողջ երկրով գործադուլ, դասադուլ: Երեքշաբթի ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առանց Նիկոլ Հայաստան»,-ասաց նա:

Այնուհետև Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը՝ դեկտեմբերի 17-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքվում են ժամը 18.30-19.00-ն՝ ջահերով ու մոմերով, շարժվելու են դեպի «Եռաբլուր»:

«Լինելու է լուռ հիշատակի, մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո: Շաբաթ օրը Ազատության հրպարակում ժամը 15.00-ին լինելու է կարճատեւ հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մտուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների», -հայտարարեց Մանուկյանը: