Ռուս սպան պահանջել է Ամարասի վանքից կրկին իջեցնել Արցախի դրոշը.Factor

Լուսանկարը՝Արթուր Մանուչարյան

Այսօր ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող բարձրաստիճան սպայի ցուցումով Ամարասի վանքի վրայից կրկին հանվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը։

Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` Արցախի դրոշը հեռացնելուց հետո ռուսական կողմն առաջարկել է ՀՀ պետական դրոշը տեղադրել, սակայն, բարձրաստիճան ռուս սպան այսօր արդեն հայտարարել է, որ վանքի վրա որևէ դրոշ չի լինելու։

Արցախի պետական դրոշն Ամարասի վանքի վրա ամրացվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ցերեկը հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Ամարասի վանական համալիրի վրայից Արցախի պետական դրոշն իջեցվել է։

Դրոշը կարճ ժամանակ անց վերադարձվել էր իր նախկին տեղը, այսօր, սակայն, վերջնականապես հեռացվեց։