Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ. ԱՆ

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ըստ նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ այս դեպքը եւս առնչվում է Էջմիածնի շրջանակներին:

https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1494690414105416/2587090688198711/?type=3&theater