«Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակների տակից փրկարարները կնոջ դի են դուրս բերել. ԱԻՆ

Գիշերը որոնողա-փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակների տակից փրկարարները դուրս են բերել մոտ 50 տարեկան կնոջ դի։

Այս պահին զոհերի թիվը 5-ն է՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիժեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղակայված հրավառությունների նյութերի պահեստում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ: Պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 60-ից ավելի քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մեկ տասնյակից ավելի մարդ որոնվում է: