Այս լուծումը հետապնդում է մեկ խնդիր՝ հանրային մուլտիպլեքսը ձերբազատել հնարավոր արտահամակարգային մոտեցումներից․ Վահագն Թևոսյան

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քանի որ օտարերկրյա հեռարձակողների՝ հանրային մուլտիպլեքսում լինել-չլինելու հարցը շարունակում է շահարկվել ու ցավոք՝ բավական ցածր կոմպետենտությամբ, հարկ եմ համարում այդ մասին ևս մեկ և հուսամ՝ վերջին պարզաբանում տալ որպես «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի համահեղինակ:

Նախագծով սահմանվում է, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթի ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով: Իսկ անցումային դրույթներով սահմանվում է, որ սույն դրույթն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Սա նշանակում է, որ եթե մինչև 2021 թվականի հունվարի 1-ը առաջանա որևէ միջազգային պայմանագիր, որի հիմքով հանրային մուլտիպլեքսում կարող է սլոթ ստանալ որևէ օտարերկրյա հեռարձակող, ապա այն կստանա այդ սլոթը:

Այս լուծումը հետապնդում է մեկ խնդիր՝ հանրային մուլտիպլեքսը ձերբազատել հնարավոր արտահամակարգային մոտեցումներից, քանի որ մի արտահամակարգային մոտեցումը պատուհան է բացում այլ արտահամակարգային մոտեցումներ ցուցաբերելու համար: Իսկ դա անընդունելի է և չի բխում հանրային շահից:

Քանի որ օտարերկրյա հեռարձակողների՝ հանրային մուլտիպլեքսում լինել-չլինելու հարցը շարունակում է շահարկվել ու ցավոք՝…

Posted by Vahagn Tevosyan on Friday, July 17, 2020