«Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդը, դա անբարոյականություն է». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՅԴ պատգամավորին

«Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդը, դա անբարոյականություն է». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՅԴ պատգամավորին
«Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդը, դա անբարոյականություն է». Ստյոպա Սաֆարյանը՝ ՀՅԴ պատգամավորին

«Նայեցի այս ելույթը ու սարսափեցի… Բացատրեմ, թե ինչո՞ւ:Որովհետև քաղաքական կուսակցությունները Ազգային ժողով են բերել կա՛մ բանից անտեղյակներ, կա՛մ անմեղսունակների, կա՛մ դեմագոգների: Ուզում ես հասկանալ, թե ինչո՞ւ է արտասվում: Մարիխուանայի ազատականացման համա՞ր: Ոչ: ԼԳԲՏ հնարավոր ամուսնության համա՞ր: Ոչ: Նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այլ բժշկական “թիմերի” չի հանձնում հիվանդին, որ նրանք բուժեն: Բայց, ասացե՛ք խնդրեմ, 1998–ից ձեր կուսակցությունը իշխանության մեջ է, էհ, բուժեիք: Ո՞վ էր ձեր ձեռքը բռնել: Ուզո՞ւմ եք ասել՝ բժի՞շկ եք»:

Նման գրառում է կատարել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթին:

Սաֆարյանը շարունակել է. «Բայց կարծես թե ժողովրդին ինֆեկցիայով վարակողներից եք եղել ու նրան հասցրել վիրահատարան, ինչպես դուք եք ասում, ու Նիկոլ Փաշինյանն էլ փայլուն փրկել է հիվանդին… Հիմա արտասվում ե՞ք, որ Փաշինյանը կոնսիլիում չի անո՞ւմ: Բա 20 տարի կոալիցիայում եք եղել, 3 այլ փրկիչ-բժշկիչ ուժերի հետ: 20 տարի ունեիք կոնսիլիումի համար…. Բա ի՞նչ եք արել, եթե կոնսիլիում չեք արել….. Վերջում Ղարաբաղի մասին, ու ոչ միայն տիկնոջ պահով: Հարգելի պատգամավորներ, քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, դուք իսկապես գտնում եք, որ Ղարաբաղի հարցում մոտակա ժամանակներում ոչ հայանպաստ լուծում է լինելո՞ւ: Իսկապե՞ս: Երբ ԱՄՆ ու Ռուսաստանի միջև անդունդը օրավուր ահռելի մեծանո՞ւմ է: Ու նրանք նման բարդ հակամարտության մեջ համաձայնության են գալու՞: Դուք այդքան անտեղյա՞կ եք, անարհեստավա՞րժ եք, թե՞ ուղղակի դեմագոգիան ու ստախոսություն եք քոքել: Բա էլ ինչո՞ւ եք զարմանում, որ այս իմաստուն ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այս կոկորդիլոսի արցունքները չեն կարող անկեղծ համարել: Եթե գիտեք իրականությունն ու այսպես 3 մանեթանոց լացեր եք տալիս, ուրեմն մի զարմացեք, թե ինչու ձեզ ոչ մի բանի մոտ չեն թողնում ու չեն թողնելու: Եթե բեխաբար եք, գնացեք ձեր տներով ու զբաղվեք այլ գործով. այսպիսի գիտելիքներով ու խորհրդարանում դուք աղետ եք ազգի գլխին: Մի շահարկեք ազգի նրբագույն նյարդն ու դրա վրա մի խաղացեք, դա անբարոյականություն է: Եւ վերջապես, ազնիվ եղեք ու ԱՄՆ դեսպան Միլիսի խոսքերը մի վերագրեք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը. դեսպանը գաղտնազերծել է, որ հողերը տալու համաձայնությունը նախկին իշխանություններն են տվել, ոչ թե նորերը…. Ինչ ասեմ՝ անպատկերացնելի սրտխառնոց առաջացավ այս կեղծավորությունից ու անազնվությունից»: