Օգոստոսի 6-ին Նախախորհրդարանի գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:
Ժիրայր Սեֆիլյանը պարզաբանումներ ներկայացրեց, թե ո՞րն է լինելու Նախախորհրդարանի դիրքորոշումը, եթե փորձ կատարվի ռուսական զորք տեղակայել սահմանին, ի՞նչ են շահում սահմանային բախումներից Ռուսաստանը և Ադրբեջանը, և արդյո՞ք սահմանում տիրող շարունակական ու պարբերական լարվածությունը Հայաստանի ներքին խնդիրների հետևանք է:
«Անշուշտ, մենք միշտ պատրաստ ենք կանգնել մեր բանակի կողքին: Սակայն այս ամբողջը մեզ չպետք է շեղի մեր գլխավոր նպատակից: Գլխավոր օրակագը մնում է ներքին վիճակի առողջացումը: Այսօր տեղի ունեցողը ոչ այնքան ռազմական խնդիր է, որքան քաղաքական: Սա հետևանքն է մեր դիվանագիտական կորպուսի հանցավոր անգործության՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և Նալբանդյանի կատարմամբ»,- շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
«Ժիրայր Սեֆիլյանը՝ սահմանային բախումների մասին»