Ահա թե ինչու են քննիչներ եկել Ռուսաստանից

Ահա թե ինչու են քննիչներ եկել Ռուսաստանից
Ահա թե ինչու են քննիչներ եկել Ռուսաստանից

Այն, որ Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողը ներկայում գտնվում է ռուս իրավապահների մոտ, անլսելի և անպատկերացնելի դեպք է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ այդ դեպքում արդեն իրականացվող քննությունը վստահություն չի ներշնչում:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ շատ տարօրինակ է այն, որ երեկ, նախքան հանցագործին հայտնաբերելը, ռուսական կողմը կայքերի միջոցով հաղորդել էր, թե գործի քննությունը պետք է վարեն իրենց քննիչները: Իսկ նախքան դա, հայկական կողմին տեղեկացվել էր, որ ՌԴ-ից քննիչների խումբ է ժամանում Հայաստան:

“Հետքրքիր է, թե նրանց ո՞վ է հրավիրել, ինչո՞վ է պայմանավորված նրանց Հայաստան գալը: Կարծես թե մենք գործ չունենք դարի հանցագործության հետ, և եթե այն շատ բարդ հանցագործություն չէ, ՌԴ-ից քննիչների ժամանման խնդիր չպետք է լիներ: Բայց, ի զարմանս մեզ, խումբ է եկել: Անլսելի և անպատկերացնելի բան է, որ հանցագործը գտնվում է ռուս իրավապահների մոտ”,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:Կարդալ ավելին