Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կրկին անդրադարձել է Գյումրիում ռուսական բազայի զինծառայողի կողմից կնոջ սպանության դեպքին։ Իրավապաշտպանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։
«ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է անհապաղ բացատրություն ներկայացնի, թե ինչու է ՀՀ քաղաքացուն ՀՀ տարածքում սպանելու մեջ կասկածվող, ՀՀ իրավապահ մարմնի կողմից ձեռբակալված անձնավորությունը՝ ռուսական բազայի զինծառայողը հանձնվել ռուսական բազայի հսկողությանը..
Սա ամբողջությամբ հակասում է հայ-ռուսական պայմանագրի դրույթներին և տրամաբանությանը..
Ե՞րբ պետք է վերջ տրվի այս ապօրինությանն ու սեփական պետության և նրա քաղաքացիների նկատմամբ այս նվաստացուցիչ և անհարգալից վերաբերմունքին:
Պարոն Վանեցյանը հույս ունեմ «ռուսների» տրտունջներին տուրք չի տվել, թե ո՞նց:
Համբերությունն էլ չափ ու սահման ունի…»