Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը.Հիլարի Քլինթոն

Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը.Հիլարի Քլինթոն
Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը.Հիլարի Քլինթոն

Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի եւ չի կարող ունենալ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նա հայտարարել է, որ ցավով տեղեկացել է վերջին իրադարձությունների մասին եւ անհանգստացած է երիտասարդ զինվորների անիմաստ մահվան առնչությամբ: «Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը»,-ասել է նա:

Քլինթոնը հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ հայտարարել, որ նույնը կասի նաեւ Բաքվում` հունիսի 6-ին:

Պետքարտուղարի խոսքով, այդ ցավալի դեպքերը չպետք է կողմերին հետ պահեն բանակցային գործընթացից: «Անհրաժեշտ է խնդրի վերջնական լուծման ուղի գտնել եւ դրանում կարեւոր է ոչ միայն նախագահների, այլ նաեւ երկու երկրների քաղաքացիների դերը»,-նշել է Քլինթոնը, հավելելով, որ դա երկար ճանապարհ է, բայց պետք է առաջ շարժվել:

«Նման միջադեպերը իրենց մեջ սպառնալիք են պարունակում, որ կարող են վերաճել ավելի վատ միջադեպերի` ավելի բարդ հետեւանքներով»,-ասել է նա, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է ամեն ինչ, որպեսզի խուսափենք դեպքերի նման զարգացումից:

«Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա` առանց դրանցից մեկին առաջնահերթություն տալու: Անհրաժեշտ է շարունակել գործընթացը, բոլոր կողմերի շահերից բխող լուծում գտնելը եւ խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից»,-ամփոփել է Քլինթոնը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցելության շրջանակներում: Հայաստանից հետո նա կայցելի Վրաստան, ապա` Ադրբեջան եւ Թուրքիա:

© Medialab.am