Վթարի է ենթարկվել Գլխավոր դատախազության ավտոմեքենան

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է․

«Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:

Տուժածներ չկան»։