Հայկական ՀՕՊ-ը ինքնաթիռ և ԱԹՍ է խոցել, Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են․ ՊՆ

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանությաննախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։