Ինքնասպանն իր մահվան համար նամակում մեղադրել է կնոջը

Ինքնասպանն իր մահվան համար նամակում մեղադրել է կնոջը
Ինքնասպանն իր մահվան համար նամակում մեղադրել է կնոջը

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Սիրեկան Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:

Ինչպես Արագածոտնի մարզից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11.45-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 46-ամյա Վ. Պ.-ն կախվելու միջոցով ինքնասպան էր եղել տան ավտոտնակին կից շինությունում:

Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Արագածոտնի մարզի քննչական խումբը` Սիրեկան Պողոսյանի գլխավորությամբ:

Արագած գյուղում ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2 աղջիկ և 1 տղա, մասնագիտությամբ երաժիշտ էր և երգում էր հիմնականում խորտկարաններում:

Գ.Շամշյանը հայտնում է, որ երեկ իրեն փոխանցել են նամակ Արագած գյուղից և հայտնել, որ այդ նամակի հեղինակը ինքնասպանություն գործած Վ.Պ.-ն էր: Այդ նամակը նրանք գտել են ինքնասպանության վայրում` մինչև Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբի ժամանումը:Կարդալ ավելին